Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինչպես «ստիպել» երազանքներին, որ իրականանան

Ինչպես «ստիպել» երազանքներին, որ իրականանան

Երազանքի իրականացման առաջին նախապայմանը որևէ բան ի սրտե և շատ ուժեղ ցանկանալն է: Այս դեպքում ցանկությունը ձեռք է բերում բավականաչափ էներգիա` իրականանալու համար:  Պատկերացրու երազանքիդ իրականացումը բոլոր մանրուքներով և հաճախ մտքում պտտիր այդ պատկերացումը:

 

Հաղթում է նա, ով ռիսկի է դիմում: Ճիշտ է, ինչքան մեծ է խաղադրույքը, այնքան վտանգավոր է անորոշությունը: Բայց մյուս կողմից էլ, ռիսկի չդիմելով՝ այդպես էլ մեծ կյանքի ճանապարհ դուրս չեք գա:

 

Խնդրի լուծմանը վերաբերվեք ինչպես հետաքրքիր խաղի: Երբեմն երազանքի իրականացումն այնքան կարևոր է ձեզ համար, որ դուք ուրիշ ոչնչի մասին մտածել չեք կարողանում: Այս ժամանակ հենց ի հայտ են գալիս լարվածությունը, վախը: Ինչքան շատ ենք վախենում դրա իրականացման համար, այնքան մեծանում է հավանականությունը, որ այն իսկապես չի իրականանա:

 

Պարզ և կտրուկ ձևակերպեք ձեր որոշումը: Չի կարելի երազել «չլինել գեր», պետք է ասել. «Ուզում եմ գեղեցիկ կառուցվածք ունենալ»: Չի կարելի պարզապես երազել ամուսնանալ: Իսկ եթե ամուսնությունն անհաջո՞ղ լինի: Պետք է ձևակերպել, ասենք, այսպես. «Ոզում եմ խելացի, երիտասարդ, գեղեցիկ տղամարդու, ով կսիրի ինձ ամբողջ կյանքում»:  Իսկ եթե ուզում եք հարստանալ, կողմնորոշվեք, թե որքան գումարը կբավականացնի ձեզ:

 

Որոշեք երազանքի իրականացման ստույգ ժամկետը:  Դա կօգնի ձեզ ուղղորդել ուժերը ճիշտ նպատակին հասնելու համար:

 

Փորձը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում առաջին հերթին ոչ թե շատ խելացիները, այլ նրանք, ովքեր համառ են իրենց ցանկություններում և վստահում են սեփական ուժերին:

Սկզբնաղբյուր. ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ